▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո առողջապահական համակարգը գլխիդ կպնի․ Վանո Սիրադեղյանի դուստրն՝ Անահիտ Ավանեսյանին

Վանո Սիրադեղյանի դուստը՝ Արփի Սիրադեղյանը գրում է․

«Անահիտ Ավանեսյան, տղաներդ եղբորս օրը ընկնեն,որ չուզեցիր օգնել եղբորս՝ ծանր վիճակում գտնվող։

Քո առողջապահական համակարգը գլխիդ կպնի,որ շտապը հիվանդին թողնում է դուրսը, իսկ հիվանդանոցը չի ընդունում։

Մեկ անգամ վիրահատվելն ու սիրտ ստուգելը շատ ես համարել մեր ընտանիքին։

Հորդ տնից ես բերել պետպատվերը, այ ցինիկ։

Մնացածը էլ չասեմ»։

Ավելի վաղ, Արփի Սիրադեղյանը գրել էր․ «Խնդրում եմ տարածել․․․Թարմացում։Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է։Գանգուղեղի կոտրվածքով եւ մեծ հեմատոմաներով գլխի։ Դրամահավաքը շարունակվում է։Հավաքվել է 20000 դրամ։Եթե (մարդ) կա մնացած հորս մտերիմներից՝ խնդրում եմ արձագանքեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more