|
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը Հակակոռուպցիոն դատարանի բակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Ցոլակ Ակոպյանին ձերբակալել են և կալանավորման դատն է ընթանում: «Ինչի՞ համար` նրա համար, որ տարիներ առաջ մարդը լուծարք մնացած ուսանողներից քննություն վերցնելիս դասախոսի բացակայության պայմաններում ստորագրել է: Պատկերացրեք` ինչ ա տեղի ունենում: Իրականում էս ամեն ինչը կապված է նրա հետ, որ Ցոլակ Ակոպյանը, մանավանդ վերջին շրջանում, շատ բաց պայքարում էր ինչպես Բրյուսովի համալսարանի գլխին սարքվող ապօրինությունների դեմ, այնպես էլ` որպես քաղաքացի, քաղաքացիական պայքար տանելով, այդ թվում նաև` «ՀայաՔվե»-ի շրջանակներում»: Կալանավորումն առերևույթ հանցանք գործած մարդկանց նկատմամբ կիրառվում է, որպեսզի նախաքննության ընթացքին նա չխոչընդոտի, հիշեցրեց Սողոմոնյանը: «Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի: Սենց բաներին արձագանքել է պետք, յուրաքանչյուրիս նկատմամբ անելու են այն, ինչ ուզեն, եթե համապատասխան արձագանք չլինի: Հիշեցնեմ` 30-ականներին ոնց են համալսարանի մի դասախոսի նկատմամբ բռնաճնշումներ իրագործել, ով իր ելույթում նշել է, թե բուրժուական ժամանակաշրջանն աշխարհին տվեց Նապոլեոնին, իսկ սոցիալիստականը` Ստալինին: Կծիծաղեք, բայց այդ համեմատությունը մարդու կյանք է արժեցել: Սա յակոբինյան տեռոր է»,- նշեց նա: Թարմացված․ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան հրապարակումը․ «ՀՀ դատական համակարգը դարձել է իշխանության քաղաքական ռեպրեսիայի, հետապնդումների ու վրեժխնդրության գործիք։ Առաջնահերթությունը քաղաքական այլախոհներին, քաղաքացիական ու քաղաքական կեցվածք դրսևորողներին լռեցնելն է, և ոչ՝ օրենքն ու արդարադատությունը։ |
|
Թարմացված․ Փաստաբան Արսեն Բաբայանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Մեր ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանը գնաց տուն՝ քնելու... Դատարանը նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը: |
«Պատկերացրեք` սա ի՞նչ կարգի «հանցանք» ա, որ մարդուն բերում են կալանքի». Մենուա Սողոմոնյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


