|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պետական մարմինների բաց աղբյուրներից վեր են հանել 846 հասցե, որտեղ 20+ մարդ է հաշվառված՝ մեկ հասցեում: «Դիմել էինք, Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը ըստ էության պատասխանել էր ոչնչի մասին, ոչ մի պատշաճ բացատրություն»,- ասել է Մելոյանը: *** «Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում՝ տարեց կանայք, ովքեր եկել և գրանցվել էին՝ որպես «Ուժեղ Հայաստան»-ի անդամ: Առավոտյան մտնում էին մարդկանց տներ, բերման ենթարկում՝ բացառապես ահաբեկելու նպատակով, տանում, հարցաքննում էին ու բաց թողնում»,- ընթացող ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ խոսելով իր գործընկերների նկատմամբ տարաբնույթ խափանման միջոցների կիրառման մասին: *** «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի։ «Մենք ո՛չ քաղաքական որոշում ունենք, ո՛չ էլ համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ Նա ասաց, թե որոշումներ ունենալու համար պետք է քվեարկության ամփոփ արդյունքները լինեն։ |
«846 հասցեի վրա 20+ մարդ է հաշվառված». Գոհար Մելոյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


