ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը պահանջել է, որ Ադրբեջանը անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին։
Քաղաքական գործիչը հիշեցրել է հայ գերիներին գնդակահարելու դեպքերը, որոնց կադրերը տարածվել էին համացանցում։ «Հաշվի առնելով սա՝ կարևոր է, որ Միացյալ Նահանգները պահանջի, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Առաջարկը պաշտպանել է հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը։
Շերմանը նաև հիշեցրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում և 100 000–ից ավելի հայերի էթնիկ զտումը այն տարածաշրջանից, որտեղ նրանք ապրել են ավելի քան 2000 տարի։
ԱՄՆ կոնգրեսականը պահանջել է, որ Ադրբեջանը անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


