▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին

Հունիսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «գլուտեալ շրջանի մակերեսի և դրսային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ» «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի գյուղերից մեկում խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին՝ պատճառելով մասերում մարմնական վնասվածքներ,  վերջինս գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածել Ն. Մ․ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների կողմից Ս․ Դ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

info@asekose.am/095519696
Հասարակություն more