▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն «Կրոնի հեղափոխականներն» էին մեզ պակասում


Այն, որ "Իրավունք" թերթը հաճախ է անդրադառնում աղանդներին, որոնք փորձում են խարխլել հայի անդորրը եւ ստիպում են անգամ խելագարության հասնել, նորություն չէ: Բայց այս անգամ, այն ինչին ուզում ենք անդրադառնալ, խիստ վտանգավոր է. "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում գրանցված է "Հայ կրոնի հեղափոխություն" խումբ: Վերջինս արդեն ունի 2000 հավանող: Այդ էջում տեղադրվում են լպիրշ հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների, ընդհանրապես քրիստոնեության դեմ:
Մենք փորձեցինք կապ հաստատել հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ եւ իմանալ, արդյոք վերջինս տեղյակ է այս աղանդախառն "հեղափոխականների" մասին, ստացանք հետեւյալ պատասխանը. "Ամեն ինչին չէ, որ կարող ենք աղանդ կոչել: Աղանդը, դա քրիստոնեական հավատքի տարբեր մեկնաբանություն ճյուղն է: Իսկ այդ մարդկանց ինչ լինելը հայտնի չէ: Հայտնի է միայն մեկ բան, որ նրանք լծված են Հայ քրիստոնեությունը, այսինքն` առհասարակ քրիստոնեությունը աղավաղելուն, ոչնչացնելուն, իբրեւ թե նոր արժեքներ ի հայտ բերելուն, բայց իրականում իրենց բուն նպատակը քրիստոնեությունը հայերի միջից արմատախիլ անելն է: Այսինքն, եթե աղանդները այլասերում են մեր ազգային դեմքը, դիմագիծը, ապա նրանք մեր ամբողջ արժեհամակարգը արմատախիլ են անում: Նրանք ուղղակի վարձկան են, որոնք ֆինանսավորվում են անորոշ ուժերի կողմից` հատուկ հայ ժողովրդի ոչնչացումը իրականացնելու համար: Սա է ամբողջ խնդիրը": Նրանցից միայն հանրահայտ են ոմն "վտարանդիներ" Արմեն Մելիքյանը եւ Վահե Ավետյանը, ի դեպ վերջինս հասարակությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ներողություն խնդրեց ադրբեջանցիներից "Խոջալուի դեպքերի" համար: Դրա վերաբերյալ վարդապետն ասաց. "Նրանք կարող են ներողություն խնդել Աթաթուրքից կամ Թալեաթից, ովքեր հայոց ջարդերն են կազմակերպել: Կազմակերպիչները միտում ունեն հայերին ոչնչացնել, իսկ սրանք ուղղակի խամաճիկներ են, որոնք խաղում են թատերաբեմի վրա":
Մեզ համար հետաքրքիր մի փաստ եւս արձանագրեցինք` այն, որ "Հայ կրոնի հեղափոխություն" քայքայիչ խմբի "ընկերների" ցանկում շատ են վերջին շրջանում ինտերնետում "Բարեւի հեղափոխության" լոգոն կրող օգտատերերը, եւ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Այնպես որ, նույնիսկ տանը նստած` համակարգչի առջեւ, որեւէ սոցիալական ցանցում դուք պաշտպանված չեք: Ձգուշացե՛ք աղանդներից ամենուր:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Կոմիտաս Վարդապետ Հովնանյան 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more