▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ պահքի 24-րդ օր. Օրվա խորհուրդը

Միջինք
Ընթերցվածք` Ելք 3.16-22, Հվլ. 3.1-8
Այսօր կիսվում է Մեծ պահքը, և թերևս սա լավագույն առիթն է վերստին այդ մասին խորհրդածելու: Պահքը միջոց է հոգևոր վերածննդի: ...Թյուր ընկալում ունեն կարծողները, որ պահքը հիմնականում սննդից հրաժարում է ենթադրում: Ճշմարիտ պահեցողությունը չարից հեռացման, լեզվի ու մարմնի սանձման, բարկության հանդարտեցման, կրքերի զսպման, դատարկաբանության, ստախոսության ու չարախոսության դադարեցման մեջ է: Պահքը մեզ առիթ է տալիս նախ և առաջ ուշադրություն դարձնել մեր հոգուն, կատարելագործել մեր հոգևոր մարմինը, ազատագրվել և պաշտպանվել աներևույթ կապանքներից ու չարիքից: Պահքն ազատում է մեզ մեղքի ստրկությունից և ազատություն տալիս շնորհների, այն դարմանում է հոգևոր վերքերը, զորացնում մեզ Աստծու երկյուղի մեջ, ոռոգում է մեր առաքինությունները` ծաղկեցնելով մեր հոգին: 
Պիտի զանազանենք մարմնական պահքը հոգևոր պահքից: Երկուսն էլ լրացնում են միմյանց և սերտորեն պայմանավորված են միմյանցով: Շատ առիթներ են եղել լսելու մարդկանցից, թե իրենց համար մարմնական պահքը էական չէ այլևս, քանի որ գիտակցում են հոգևոր պահքի կարևորությունը: Սակայն նրանք մեծապես սխալվում են. իրականում մեկը կամ մյուսն առանձնաբար բավարար չէ և իմաստավորվում են միայն այն դեպքում, երբ երկուսն էլ իրագործվում են: Չէ՞ որ մեր առօրյա կյանքում մեր հոգին և մարմինն առանձնաբար չեն ապրում: 
Պահքն առանց այս գիտակցության բարիք և անհրաժեշտություն չէ և կարող է անգամ վնասակար լինել:

Տեր Վահրամ Մելիքյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more