▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ նման չէ Րաֆֆի Հովհաննիսյանի «Հացադուլը» տրագիկոմեդիան

Ինչի՞ նման չէ պ-րն Հովհաննիսյանի «Հացադուլը» տրագիկոմեդիան.

1. «Հացադուլը» նման չէ 500 հազարից ավելի ձայն ունեցող թեկնածուի, քանի որ այն կարող է դիտարկվել որպես կասկած սեփական հնարավորությունների վրա: Չնայած այդ կասկածն արդարացի է, քանի որ, ինչպես տեսնում ենք, «բաREVOLUTION» թե՛ Երևանյան, թե՛ մարզային ցույցերի մասնակիցների թիվը, աճելու փոխարեն, օր օրի նվազում է: Դա նույնպես կարելի է հասկանալ, քանի որ նույն «ճառը» գինու նման է. «Մեկը լավ է, երկուսը բավ է, երրորդն էլ ցավ է»: Հեչ կապ չունեն ո՛չ «like»-րի քանակը, ո՛չ «Event»-րի «Я пойду»-րը, ո՛չ էլ հիստերիկ, անձնական վիրավորանքներ պարունակող, ոչ ադեկվատ, էթիկայի նորմերից զուրկ գրառումներն ու մեկնաբանությունները: Վստահեցնում եմ Ձեզ, որ «մուննաթ-զուննաթ»-ով ու «սրտաճմլիկ-գոռացող» մեկնաբանություններով չեք կարող ինչ-որ բան համոզել կամ ապացուցել, բացի դաստիարակության պակասից:
2. «Հացադուլը» նման չէ Սահմանադրական Դատարան դիմած ու պտասխանը դեռ չստացած 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուի կեցվածքի: Այդ քայլը կարելի է դիտարկել որպես ՍԴ-ի կամ մյուս ակտիվիստների նկատմամբ ներազդման վերբալ միջոց:

Հ.Գ. Կխնդրեի, որպեսզի մեկնաբանելիս լինեք ադեկվատ և քաղաքակիրթ, քանի որ արդեն հոգնել եմ «բազառ» անելուց: «On-line լավ տղությունը» դեռ տղամարդ լինելու ապացույց չէ, իսկ «On-line լպիրշությունը» ՝ անդաստիարակության և անպատկառելիության ապացույց: Կարճ ասած՝ մի դրդեք Ձեր մակարդակին իջնելուն: Կանխավ շնորհակալ եմ ՄԱՐԴ լինելու համար:
Հ.Գ.Գ. Ցավում եմ, որ այս «Հ.Գ.»-ի կարիքը կար...
/©Հովազ/

Ալբերտ Ունուսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more