▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց պատմության նորագույն էջերում իր տեղը գտավ ԴՈՒԼիզմը

Որպես ԵԵՉիզմի շարունակող՝ հայոց պատմության նորագույն էջերում իր տեղը գտավ ԴՈՒԼիզմը: ԴՈՒԼիզմի հիմնական ուղղությունները երեքն են՝ գործադուլ, հացադուլ, դասադուլ:

Հացադուլ. այս ուղղությունը հիմնադրվել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից, թեև առավել հայտնի հացադուլիստներ են Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը: Անհայտ են Ղուկասյանի տեսության հիմնական դրույթները (հավանաբար, հակաքյաբաբային մտածելակերպի խնդիրն էր փորձում նա հայության մեջ տարածելու), իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ունի երկու հրատարակած աշխատություն՝ մեկը 2011թ., մյուսի շնորհահանդեսը տեղի կունենա ապրիլի 9-ին, կամ գուցե տեղի չունենա:
Դասադուլ. այս տեսությունը կյանքի է կոչվել մի շարք ուսանողների կողմից, որոնցից թերևս ուշադրության է արժանի <<մեջտեղի մատներ>> հայեցակարգի հեղինակը:
Գործադուլ. ... այս ուղղությունը, ցավոք, Հայաստանում գոյություն չունի, քանի որ չունի ոչ ստեղծողներ և, բնականաբար, նաև՝ հետևորդներ:
Բացի այս հիմնական ուղղություններից Հայաստանում առկա են նաև մի շարք այլ դուլիստական շարժումներ, այսպես օրինակ՝ կրթադուլիստական դպրոցը, որի կարկառուն դեմքերից է Արմեն Աշոտյանը, տնտեսադուլիստական դպրոցը, որտեղ մեծ հեղինակություն է վայելում Տիգրան Սարգսյանը, մշակութադուլիստական դպրոցը՝ ի դեմս Հասմիկ Պողոսյանի, մրցակցադուլիստական դպրոցը, որն իրենց բռի մեջ են պահում Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Առաքել Մովսիսյանը (Շմայս), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) և այլն:

Արմեն Ալբերտի Մխիթարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more