▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարուստ պատգամավորները հեռանում են

 

ՌԴ Վորոնեժի մարզից Դաշնային խորհրդի անդամ, 73-ամյա Նիկոլայ  Օլշանսկին որոշել է հրաժարական տալ և վայր դնել իր պատգամավորական մանդատը:

Դիմումի մեջ նա գրել է, որ հրաժարականը կապված է  իր առողջական վիճակի և «ոչ թե պատգամավորների կողմից իրենց լիազորությունները զանգվածաբար վայր դնելու» հետ:

2012թ.-ին  «Forbes» հանդեսը ռուս չինովնիկների եկամուտների վարկանիշային աղյուսակում, ընտանիքի անդամների ստացած շահույթների համադրմամբ, 2011թ.-ին լրացված հայտարարագրի հիման վրա  Օլշանսկուն հատկացրել էր 13-րդ տեղը: Այդ տարի սենատորը վաստակել էր 12,9 մլն ռուբլի, իսկ նրա կնոջ եկամուտը կազմել էր ավելի քան 561 մլն ռուբլի:

Օլշանսկին նշել է, որ սկսած 1993թ.-ից ինքը հայտարարագրում է իր եկամուտների և ունեցվածքի մասին և որևէ բան թաքցնելու խնդիր չի ունեցել:

BBC-ն նշում է, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ արտասահմանյան բանկերում պաշտոնատար անձանց  կողմից հաշիվ ունենալն արգելող օրենքն ընդունելուց հետո, վերին պալատի անդամներից շատերը  հրաժարական կտան:

BBC-ն  հաղորդում է, որ վերջին շաբաթների ընթացքում ռուսական խորհրդարանի ներքին պալատից հեռացել են մի քանի պատգամավորներ:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության հիմնադիրներից մեկը` Վլադիմիր Պեխտինը իր պատգամավորական տեղը լքեց այն բանից հետո, երբ Ալեքսեյ Նավալնին տվյալներ հրապարակեց պատգամավորի Մայամիում ունեցած, բայց չհայտարարագրված անշարժ գույքի մասին:

Դրանից հետո Դումայից հեռանալու մասին հայտարարեցին երկու այլ «եդինառոսսեր»` միլիարդատեր Անատոլի Լոմակինը և Կրասնոդարցի ձեռներեց Վասիլի Տոլստոպյատովը:

 

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more