▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի Յուքոմ, ե՞րբ եք բարեխիղճ աշխատելու

 

ASEKOSE.am-ի խմբագրությունն արդեն մոտ 6 ժամ է, ինչ զրկված է ինտերնետ ծառայությունից: Մեր խմբագրությանը ծառայություններ մատուցող Յուքոմ ընկերությունից առավոտյան ժամը 9:00-ից սկսած լսում ենք բացառապես անգիր արած պատասխաններ` հարգելի բաժանորդ, Յուքոմ ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը կամ էլ որ այս անջատումներն ուղղված են ցանցի աշխատանքների բարելավմանը: Իսկ այն փաստը, որ Յուքոմի անբարեխիղճ սպասարկման պատճառով մեր և վստահ ենք նաև` շատերի գործունեությունը պարզապես կաթվածահար է եղել, թերևս Յուքոմի մասնագետներին այնքան էլ չի մտահոգում: Ընդ որում, առավոտյան ժամը 9-ից սկսած մեր աշխատակիցների զանգերին Յուքոմի տեխնիկական բաժնի մասնագետները ծառայությունների վերականգնման համար տարբեր ժամեր են նշում` 12:00, 13:00, 15:00, 16:00... Ընդ որում յուրաքանչյուր նշված ժամից հետո նաև 10, 15, 40 րոպե միջանկյալ ժամանակահատվածներ են նշում և այլն: Ի վերջո, մեր անպատասխան մնացած հարցն ուղղում ենք հրապարակայնորեն` հարգելի Յուքոմ, ե՞րբ եք բարեխիղճ աշխատելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more