▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համակարգչից օգտվելու անվտանգության կանոններ

 Համակարգչային տեխնիկայից օգտվելիս պետք է հիշել չափի և անվտանգության կանոնների մասին:

Խորհուրդ է տրվում համակարգիչը տեղադրել սենյակի հյուսիսային հատվածում: Արևի ուղիղ ճառագայթները ոչ մի դեպքում չպետք է ընկնեն էկրանի վրա: Համակարգչի էկրանն ու ստեղնաշարը սեղանին պետք է ուղիղ դրված լինեն, ոչ թե շեղ: Էկրանի կենտրոնը պետք է գտնվի աչքերի մակարդակի վրա կամ մի փոքր ցած, որպեսզի երեխան կարողանա հարմար նստել` առանց վիզն ու ողնաշարը ծռմռելու: Էկրանն աչքերից պետք է հեռու լինի նվազագույնը 50-60 սմ-ով: Համակարգչի վրա աշխատելու ժամանակ լույսը չպետք է շատ պայծառ լինի. լուսավորվածությունն առավելագույնս պետք է մոտեցնել համակարգչի էկրանի լույսին:

Նստել պետք է այնպես, որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ, իսկ ծնկները` ազդրերի: Յուրաքանչյուր 20 – 25 րոպեն մեկ անհրաժեշտ է 3 – 4 րոպեանոց ընդմիջումներ անել` տեղից բարձրանալ, քայլել, գլուխը պտտել այս ու այն կողմ և այլն:

Համակարգչի էկրանը, ստեղնաշարն ու մկնիկը պետք է միշտ կատարյալ մաքուր լինեն: Համակարգչի վրա աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ:

Մարիա Սարգսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more