▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցի օգտատերերին զարմացրել է «Pepsi» բառի նշանակությունը

Համացանցի օգտատերերին զարմացրել է «pepsi» բառի նշանակությունը, գրում է Independent-ը։ Պարզվում է, որ հայտնի ըմպելիքի անվանումը եկել է բժշկությունից։

Լրատվամիջոցը նշում է, որ Pepsi ըմպելիքի պատմությունն սկսվում է 1893 թվականից, երբ դրա գյուտարար Քալեբ Բրեդհեմը, որը դեղագործ էր Հյուսիսային Կարոլինայից, փորձել է օգնել մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց։ Ժամանակի ընթացքում ըմպելիքը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։

Վերջերս սոցցանցերի օգտատերերն իմացան, որ «pepsi» բառն առաջացել է դիսպեպսիա տերմինից, որը վերաբերում է մարսողության խանգարմանը կամ այրուցքին, ինչի համար էլ ըմպելիքը ստեղծվել է: Պարզվում է՝ շատերի համար այս բացահայտումը կատարյալ անակնկալ էր:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more