▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցությունը հերթական անգամ թքեց իր բոլոր սկզբունքների վրա

 Դաշնակցությունը հերթական ճամբարափոխական օպերացիան իրականացրեց ու հերթական անգամ թքեց իր բոլոր սկզբունքների ու ավելի վաղ արած հայատարարությունների վրա։ Հարց է առաջանում, էդ ո՞նց եղավ, որ դեռ մի տարի առաջ Րաֆֆին ազգի դավաճան էր ու ինչ թուքումուր չէիք անում, որ հայ-թուրքական հարաբերություններում ունի համագործակցական դիրքորոշում։ Էդ ո՞նց եղավ, որ դեռ պառլամենտական ընտրությունների ժամանակ ու դրանցից հետո ի՜նչ հայտարարություններ ասես, որ չէր արվում ժառանգության ու Րաֆֆու հասցեին, այդ ո՞նց եղավ, որ այն ժառանգությունը, ով հերթական անգամ ազգի դավաճան հանեց Րաֆֆուն՝ Բաքվում արած հայտարարությունների համար, հիմա որոշել է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին... շատ պարզ՝ դաշնակները իրենց մշտական ու իրական գծի մեջ են՝ որտեղ հաց, այնտեղ կաց։

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more