▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոցաշունչ և ոչ առարկայական ելույթներով ու՞ր եք տանում ժողովրդին

Աբսուրդի Թատրոնա լուրջ եմ ասում, ինչա խոսում ինչա ասում, ինչ երիտասարդ հանրապետական...... Բարոյականություն, բարոյախոսություն, Աստվածաշունչ, ճշմարտություն, հաղթանակ, Բայքար, սերմնացան, բերք, շեֆ հա հետո ինչ Պարոն Հովհաննիսյան հետո՞:  Ինչպես եք պատրաստվում հասնել դրանց ԴԵՖԱԿՏՈ իրականացմանը՞:

Ինչպե՞ս Բոցաշունչ և ոչ առարկայական ելույթներով ուր եք տանում ժողովրդին, վերջիվերջո հասկացեք քաղաքականությունը դա ընդհամենը ելույթների բովանդակությամբ պայմանավորված գործնթաց չէ: Պետք են հստակ քայլեր, որոնք Դուք, կամ չգիտեք կամ էլ պարզապես չեք ուզում և/կամ կարողանում անել: Ժողովրդի դեմ խաղ չկա ասելով չեք ապացուցում, որ ժողովրդի դեմ խաղ չկա, երիտասարդ հանրապետականներին Ազատության հրապարակի ամբիոնից պատասխանելով չեք ապացուցում ձեր ճշմարտացիությունը, Ձեր այսպիսի քաղաքականությամբ որևէ արդյունքի չեք հասնելու և ավելի եք հիասթափեցնելու ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր զանգվածին: Կոչ եք անում Մահաթմա Գանդիին, իսկ գոնե գիտեք, որ Գանդին գիտեր ինչ է անում և իր կողմնակիցներին հստակ ասում էր՝ ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ միջոցով ազատագրելու ենք Հնդկաստանը և Ազատագրեց: Դուք ինչ եք ասում? ԵԹԵ-ներով տեղ չեն հասնում և Դուք արդեն մոտենում եք այս շարժման մայրամուտին Ձեր ԵԹԵ-ներով: 


Հ.Գ.1 Մի բան էլ. ես Քաղաքագիտության բաժնի ուսանող եմ և ինչքան հասցրել եմ սովորել և կարդալ քաղաքագիտության տեսությունը, գիտեմ Դե Ֆակտոի և Դե Յուրեի տարբերությունը և ինչպես հասկանում եմ, կամ Դուք դրանց տարբերությունն ու նշանակությունը չգիտեք, կամ ողջ քաղաքագիտական տեսությունն է սխալ գրված: Դե Ֆակտո նշանակում է Փաստացի, իսկ դե յուրե նշանակում է իրավական կամ օրենքով հաստատված: Դու,ք արդեն գրեթե մեկ ամիս, Սերժ Սարգսյանին համարում եք Դե Ֆակտո նախագահ, որը նշանակում է փաստացի, բայց ըստ գործնականում ընդունված կարգի այն անձը, ով իրեն համարում է ընտրված ժողովրդի կողմից և դա փաստացի այդպես է, այդ անձն է համարվում դե ֆակտո նախագահ, իսկ այն անձը ով ըստ տվյալ երկրի օրենքների համարվում է երկրի նախագահ, նա դե յուրե նախագահն է: Դուք երևի հուզմունքի պատճառով խառնել եք իրար, բայց համենայնդեպս տերմինների ճիշտ օգտագործումը միայն Ձեր օգտին է:
 

Հ.Գ.2 Արդեն գրառումս ավարտում էի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց հացադուլի մասին, այնուամենայնիվ այս քայլը ևս անհասկանալիների շարքին է դասվում և որևէ էական փոփոխություն տեղի չունեցավ իմ կարծիքի և հարցադրումների մեջ:

 

Նարեկ Սամսոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more