Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր լրանում է հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ վաղամեռիկ գործընկեր, Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ, լրագրող և հրապարակախոս Սամվել շահմուրադյանի ծննդյան 60-ամյակը, որից հետո նա հայտարարեց, որ Տնտեսական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել և առաջարկել է ԱԺ-ին՝ Կառավարության կողմից ներկայացված Շահութահարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել 48 ժամվա ընթացքում, իսկ այդ ընթացքում պատգամավորները դահլիճից հորդորում էին ասել նաև, որ այսօր Զորավար Անդրանիկի 150-ամյակն է.
-Շնորհավորենք նաև Անդրանիկի ծննդյան կապակցությամբ,-թռուցիկ ասաց ԱԺ նախագահը:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ասելով. «Նրանից այնքան ուսանելու բան ունենք, որ դրանցով առաջնորդվելով՝ մեր հայրենիքին միայն բարօրություն կբերենք: Շնորհավոր բոլորիս տոնը, շնորհավոր սիրելի զորավար»: