▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված խումբը շարունակում է ընդլայնվել. այն մի քանի հարյուր համախոհ է ունեցել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպես կոչված հանցավոր խմբի քրեական գործը, որի մասին հանրությունը տեղեկացավ անցած ամսի 25-ին՝ Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում տասն անձանց ձերբակալելուց հետո, շարունակվում է «ընդլայնվել»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի: Ավելին՝ պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում եւ ձերբակալվում են: Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել, ըստ լուրերի՝ մի քանի հարյուր համախոհներ է ունեցել: Սակայն իրավապահներն առայժմ, այսպես կոչված, «ակտիվ» մասով են զբաղված:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամների շփումների շրջանակներն են պարզում եւ մեկիկ-մեկիկ ձերբակալում նրանց: Իսկ խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին