▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանի սենսացիոն ելույթն ու Գալուստ Սահակյանի «անբուժելի»-ն

ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ընթացքում սկսել է ընթերցել, իր խոսքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  «դատավճիռ»-ը, որը վերաբերում էր  Երեւանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքին:

Պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանը շեղվում է թեմայից ու ոչ կոռեկտ արտահայտություններ է անում, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատում է ելույթ ունեցողի բարձրախոսը, որից հետո, սակայն, Զարուհի  Փոստանջյանը շարունակել է կարդալ եւ ավարտին հասցնել  իր ելույթը: 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ` դիմելով Փոստանջյանին՝ մասնավորապես ասել է. «Սա կարգազանցության վառ օրինակ է, այնտեղը մի հասցրեք, որ ես 45 հոդվածը կիրառեմ,  չնայած անբուժելի է, հանգստացեք...»:

Տեսանյութն`a1plus.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին