«Երբ Ելենան առաջարկեց նկարվել ու պատմեց ֆիլմի գաղափարը, ինձ արդեն շատ հոգեհարազատ բաներ գտա ֆիլմում, իսկ սցենարը կարդալուց հետո՝ նախ ինքն էր արտասվում, հետո զուգահեռ մենք ՝ դերասաններս: Կարծես անսամբլ լիներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է դերասանուհի Զառա Սահակյանն, ով ևս նկարահանվել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմում:
Դերասանուհու խոսքով՝ բացի ձևից ֆիլմը մեծ բովանդակություն ունի:
«Ես շատ ուրախ եմ, որ մեր ժամանակներում նկարվում է բովանդակությամբ հարուստ ֆիլմ: Շատ անգամներ մեր ծնողներն ասում են՝ մեր սովետական մուլտերն ու ֆիլմերը նայեք, որովհետև այն ժամանակ բովանդակությունը գերակշռող էր: Հուսամ, այս ֆիլմը ոչնչով չի զիջելու բովանդակային իմաստով»,-նշեց Զառա Սահակյանն ու հավելեց, որ իր կերպարը շատ է հավանել:
«Ֆիլմում վհուկի դերակատարմամբ եմ հանդես գալու, չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց ռեժիսորը՝ նկարիչների հետ միասին, շատ հեքիաթային վիճակներ է տվել այդ ամենին: Շատ չեմ պատմի, ուղղակի խորհուրդ կտամ անպայման դիտել ֆիլմը»,- ամփոփեց Զառա Սահակյանը:
«Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա աշնանը:
Դիտեք նաև՝
***