▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զադոյանի փոխարեն Կարոն կդատվի. «Ժամանակ»

«Գլխավոր դատախազությունն ամեն կերպ, տարբեր գործերով փորձում է ապացուցել, որ պատգամավոր Կարո Կարապետյանին սպառնացել կամ ցանկացել են սպանել: Խոսքը Արթուր Զադոյանի եւ Գոհար Ենոքյանի գործերի մասին է:

Կոնկրետ Ա. Զադոյանի մասով /ով մեքենայի մեջ, ինքնապաշտպանության նպատակով, մեքենայի բանալիով հարվածել էր զենքը մարտական դիրքի բերող պատգամավորի գլխին/ քննիչն անտեսել է նրա ցուցմունքները հաստատող ապացույցները, 5 տարի անց նոր «ապացույցներ» ստեղծել /2 վկաների եւ Կ. Կարապետյանի ցուցմունքներ/ եւ, ուղարկելով փորձագետներին, հանձնարարել, թե՝ տեսեք` այդ ցուցմունքները կարելի՞ է փորձագիտական եզրակացությամբ հաստատել: Այն է՝ Կարոն իբր Զադոյանից ինքնապաշտպանվելու համար անցել է մեքենայի հետնամասն ու կոտրել նրա կողոսկրերը, իսկ դրսում Կարոն ու նրա վարորդը 5 անգամ կրակել են, որոնցից երկուսը /Կարոյի կրակածը/ դիպել են Զադոյանի ձեռքին ու ոտքին… Դեպքից 5 տարի հետո Կարոն ճանաչվել է որպես տուժող:

Ինչպե՞ս են փորձագետները եզրակացրել, որ Զադոյանը բութ հարվածներն ու կողոսկրի կոտրվածքը հնարավոր է ստացած լինի մեքենայի մեջ՝ Կ. Կարապետյանի նշած հանգամանքներում, երբ վերջինս արյունաշաղախ գլխով իբր անցել է մեքենայի հետնամասը եւ, գտնվելով վերեւի դիրքում, ոտքերով, ձեռքերով հարվածել է Զադոյանի կրծքավանդակին եւ մարմնի այլ մասերին:

Իրեղեն ապացույցների զննումից երկու կարեւոր հանգամանք ի հայտ եկավ: Դրանցից մեկը Օնիկի ձեռքերից կրակոցի արգասիքների նմուշառման իրեղեն ապացույցն էր: Պաշտպանը հայտարարեց, որ այդ ապացույցը չի հետազոտվել: Պարզվեց` դա մեղադրանքի մեջ արտացոլված չէ եւ պաշտպանի միջնորդության դեպքում կհետազոտվի: Այս կարեւոր ապացույցով կպարզվի՝ Օնիկ Հովհաննիսյանը օդ կրակե՞լ է, թե՞ ոչ: Եթե նրա ձեռքերի վրա կրակոցի արգասիքներ չհայտնաբերվեն, ապա կստացվի, որ 5 կրակոցն էլ արձակել է պատգամավորը, ինչը ոչ մի կերպ չի կարելի համարել ինքնապաշտպանություն: Ընդհակառակը` նա պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից եւ պատժվի դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:

Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն էր, որ Ա. Զադոյանի սվիտերի առաջնամասում արյան հետքեր չկային: Դա նշանակում է, որ Կարոն մեքենայի մեջ չի հարվածել Ա. Զադոյանին, այլապես նրա հագուստի առաջնամասը արյունոտված կլիներ Կարոյի գլխից հոսող արյունից: Այսինքն` հաստատվում է Զադոյանի ցուցմունքը, որ դրսում ստացած վնասվածքներից հետո, երբ ինքն ընկած է եղել գետնին, պատգամավորը եւ նրա եղբայրն են ձեռքերով, ոտքերով հարվածել ու կոտրել իր կողոսկրերը»:

 

Ուշագրավ այլ նյութեր`«Ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին