▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յուղոտ պաշտոնը» թափուր է.«Ժողովուրդ»

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առանց միջնորդի կամ «համապատասխան վերաբերմունքի» դժվար է անգամ հավաքարար դառնալ, իսկ «յուղոտ պաշտոնների» համար մրցակցությունը թեժ է լինում: Ահա, նման թեժ մրցակցության պայմաններում ավելի քան 70 օր թափուր է Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը: Ապրիլի կեսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն  իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել անտառտնտեսության տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը:

Իջեւանում տարածված խոսակցությունների համաձայն` բազմաթիվ անձինք են ակնկալում դառնալ անտառտնտեսության ղեկավար, սակայն Արթուր Գաբրիելյանի անունը հավակնորդների ցանկում չկա: Իսկ այն, որ մինչ օրս այդ պաշտոնը թափուր է, ըստ տարածված խոսակցությունների, պայմանավորված է այն հանգամանքով, որ  թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում «վերեւների  հետ հարցերը  լուծել»:

Նշենք, որ Իջեւանի անտառտնտեսությունում բացահատվել են ապօրինի մեծածավալ ծառահատումներ:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը 2014թ. ընթացքում  առնվազն 4 անգամ մեծ ծավալի ապօրինի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ  փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու համար, որպես  կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել Խաչարձանի անտառպետության պետ  Գիգուշ  Դավթյանին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժին: Այնտեղ ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով (Յուրացնելը կամ վատնելը), 296 հոդվածի 1-ին մասով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 312 հոդվածի 2-րդ մասով (Խոշոր չափերով կաշառք տալը): Ապօրինի կերպով ծառեր հատած եւ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը 2 հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ: 

Դժվար է պատկերացնել, որ Ս. Ստեփանյանը սեփական ցանկությամբ ոստիկանությանը կհայտներ իր կողմից անտառապետին խոշոր չափերի կաշառք տալու մասին, եթե իմանար, որ, ի վերջո, իրեն եւս որպես մեղադրյալ կներգրավեն:

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին