▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանի 5 ավտոմեքենաները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը։ Վարդանյանը նախորդ տարի ավելի քան 173 հազար դոլարով բնակարան է գնել։ 2015 թ. նա 200 հազար դոլար փոխառություն է տվել, որից 173 հազարը նույն տարում հետ է ստացել. Վարդանյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 3.35 մլն դրամ և 7 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 3.35 մլն դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար։

Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Վարդանյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 5 ավտոմեքենա (Ford e 150, Lexus GX 470, Ford Excursion V10 6.8 L Ford Aerostar 3.0 EFI6 XL և 1 Mercedes-benz 500 S)»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին