Երբ ուկրաինացի լրագրողները մուտք էին գործել Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նստավայր, նրանք այնտեղ հայտնաբերել էին, որ Յանուկովիչը նստավայրում ապրում էր ոչ թե իր օրինական կնոջ, այլ սիրուհու հետ: Նստավայարում կամ, ինչպես ընդունված է ասել Յանուկովիչի 9,4 միլին արժողությամբ դղյակում, լրագրողները գտել էին նախագահի 39-ամյա սիրուհի Լյուբով Պոլեժայի այցեքարտը, ինչպես նաև նրան վերաբերող այլ փաստաթղթեր: Արդյունքում հաջողվել է պարզել, որ Լյուբովը սպա կենտրոնի տնօրեն և միաժամանակ բարեգործական «Ապագայի ճանապարհը» ֆոնդի նախագահն է: Ուշագրավն այն է, որ Լյուբովը պարգևատրվել է եկեղեցու կողմից` կոթողի կառուցման աշխատանքներին մասնակցելու համար: Ի դեպ, ըստ վարկածներից մեկի`Յանուկովիչի սիրուհին նրա անձնական խոհարարի քույրն է, և նրանք նստավայրում ապրում էին Լյուբովի առաջին ամուսնությունից ծնված 12-ամյա դստեր հետ: Նշենք, որ Յանուկովիչը 1972 թվականից ամուսնացած է Լյուդմիլա Յանուկովիչի հետ, սակայն վերջինս երբեք երկրի առաջին տիկին լինելու ցանկություններ չի ունեցել:Լյուդմիլան ապրում է Դոնեցկում և 2010 թվականից նրան որևէ մեկն ամուսնու կողքին չի տեսել: Թերևս դրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում համացանցը ողողված է Յանուկովիչի սիրուհիների մասին պատմող նյութերով և լուսանկարներով:
Յանուկովիչը սիրուհուն թաքցնում էր դղյակում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet