▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրղզստանի նախագահը ԵԱՏՄ-ն չարիք է անվանել

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Ղրղզստանում հնարավոր է ինֆլյացիայի մեծացում և գնաճ, սակայն, հակառակ դեպքում, երկիրը կբախվի է՛լ ավելի մեծ սոցիալ-տնտեսական խնդիրների, հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ «Եթե մենք հրաժարվենք ՄՄ-ին անդամակցելուց, ապա մեզ սպասում են ռիսկերի ուժեղացված տարբերակներ։ Թող վիրավորական չլինի այս կազմակերպության մասնակից երկրների համար, սակայն մենք ընտրում ենք 2 չարիքներից փոքրագույնը, մենք այլ ելք չունենք»,- ասել է նախագահը։
Ղրղզստանի նախագահը շատ ավելի անկեղծ է իր հասարակության հետ ու մերոնց պես հեքիաթներ չի պատմում այն մասին, որ ԵԱՏՄ-ն երկրի համար զարգացման հեռանկարներ է բացելու: Մարդն անկեղծորեն ասում է, որ հարկադրված է երկիրը մաս դաևձնում ԵԱՏՄ-ին, ըստ էության, ակնարկում է, որ առաջին հնարավորության դեպքում Ղրղզստանը կլքի ՙՙչարիքի՚՚ միությունը:

 

Սուրեն Սուրենյանց 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին