▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմում սպանվել է հայ գործարար Ստեփան Ճորոխյանը

Սիմֆերոպոլ քաղաքում՝ իր տան շքամուտքում, երեկ սպանվել է 47-ամյա հայտնի հայ գործարար Ստեփան Ճորոխյանը: Այս մասին գրում է novostink.ru կայքը՝ հղում անելով Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Ստեփան Ճորոխյանը  սպանվել է հրազենային վերքից: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային 3 և կտրող-ծակող գործիքով՝ 6 վերք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  Հարուցվել է քրեական գործ:

Հայտնի է, որ հայազգի գործարարը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին