▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոզի առջև մարգարիտ չեն փռում...ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկում է հասնել իրենց տշած գնդակի հետևից

«Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալը, քաղաքականությունըը վերածել շուկայի, թայֆաբայության, վտանգավոր է, որ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափավորությունը»,- ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկանի հասցեին հնչեցրած քննադատությանը, հայտարարել է  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու նաև ավելացրել. «Հայտնի հռետորն ասում էր՝ գնդակն իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող հասնեն այդ գնդակին»: 

«Եկել է ժամանակը՝ իրերն իրենց անունով կոչելու: Եկել է սթափության ժամանակը: Կարող է ասեք, եղեք հանդուրժող, մենք անհանդուրժող ենք այն երևույթների դեմ, որոնք դեմ են քաղաքակրթության կանոններին: Մենք քրիստոնյա ենք, բայց Սուրբ գրքում հստակ գրված է՝ խոզերի առջև մարգարիտներ չեն փռում: ՀՀԿ-ն բացառապես քաղաքական ընտրապայքարի ու մրցակցության կողմնակից է, մենք պատրաստ ենք լսել շատ սուր քննադատություն, բայց ոչ անձնական վիրավորանքներ»,-ասել է Էդուարդ Շարմազանովն ու նշել  , որ տգիտությունը, պոպուլուիզմը, կիսագրագիտությունը, զոռբայությունը քաղաքականության մեջ տեղ չպիտի ունենան, քաղաքականության մեջ չպիտի լինեն այն մարդիկ, ովքեր այն շփոթում են բիզնեսի կամ այլ խաղերի հետ:

Տեսանյութերն` 1in.am-ի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին