Այսօր՝ մայիսի 7-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի ձկան խանութի մոտից Երևանի ոստիկանություն են կասկածանքով տարել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 20-ամյա Վերոնիկա Հովհաննիսյանին:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Հովհաննիսյանը մի քաղաքացու խոստացել է, որ 4 000 ԱՄՆ դոլարի դիմաց նրան կտեղավորի Ոստիկանության համակարգում:
Ֆոտոլրագողը հայտնում է, որ փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում և քաղաքացին, ումից Վերոնիկան խարդախության եղանակով պահանջել է 4 000 ԱՄՆ դոլար, կատարվածի մասին արդեն հայտարարություն է տվել ոստիկանություն:
Խոստացել էր, որ 4000 դոլարի դիմաց կտեղավորի Ոստիկանության համակարգում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet