«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել է. «Մեծ պրոբլեմ կա մեր հասարակության մեջ, հիվանդությունների կանխարգելմանը մատների արանքով են նայում: Իսկ գյուղական բնակավայրերում կանանց գինեկոլոգիական հետազոտություն անելը մի մեծ պրոբլեմ է: Դա մեծագույն պրոբլեմ է, ամուսիններ են այնտեղ խառնվում, հազար ու մի պրոբլեմ է առաջանում»:
«ՉԻ» - Որ Խոսրով Հարությունյանը կանացի կրծկալների գծով մասնագետ է եղել՝ գիտեինք, բայց որ նաեւ գինեկոլոգիական հարցերից է գլուխ հանում՝ նորություն է: Ընդ որում, հարկ է նշել, որ Խոսրով Հարությունյանը սխալ է նշել մեր հասարակության գլխավոր պրոբլեմը, դա ոչ թե հիվանդությունների, այլ իշխանությունների կանխարգելման խնդիրն է, որին մեր հասարակությունը շատ հաճախ մատների արանքով է նայում:
Դա մեծագույն պրոբլեմ է, որի պատճառով ամուսիններ են էնտեղ խառնվում, տուն պահելու համար արտագաղթում են ու հեչ գինեկոլոգիական հարցերի ժամանակ ու հնարավորություն չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում