▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսում է Ուրուգվայի նախագահ Խոսե Պեպե Մուխիկան

 

Ես որոշ գարուններ եմ տեսել, որոնք ավարտվել են սարսափելի ձմեռներով: Մենք` մարդիկս, հասարակական արարածներ ենք: Մենք չենք կարող միայնակ ապրել: 
Ես ամենաաղքատ նախագահը չեմ: Աղքատը նա է, ով շատ բանի կարիք ունի ապրելու համար: Իմ ապրելակերպը իմ վերքերի հետևանքն է: Ես իմ պատմության որդին եմ: Ես այնպիսի տարիների միջով եմ անցել, որ երջանիկ կլինեի նույնիսկ ներքնակ ունենալ:Ես կյանքն ապրելու իմ ձևն ունեմ, որ չեմ փոխի միայն նրա համար, որ նախագահ եմ: Ես ավելի շատ եմ վաստակում, քան դրա կարիքն ունեմ, նույնիսկ եթե դա բավարար չէ ուրիշների համար: Ինձ համար դա զոհաբերություն չէ, այլ պարտք:
Ապրել մտածելակերպիդ համապատասխան, լինել այն, ինչ կաս, ու չփորձել քո չափանիշներն ուրիշներին պարտադրել: Ես չեմ սպասում, որ մյուսներն ապրեն այնպես, ինչպես ես: Ես ցանկանում եմ հարգել մարդկանց ազատությունը, սակայն պաշտպանում եմ իմ ազատությունը: Եվ դա գալիս է մտածածդ բարձրաձայնելու քաջությունից, նույնիսկ եթե երբեմն մյուսները չեն կիսում այդ տեսակետները:

Ուրուգվայի նախագահ Խոսե Պեպե Մուխիկայի մտքերից.

Ես որոշ գարուններ եմ տեսել, որոնք ավարտվել են սարսափելի ձմեռներով:

Մենք` մարդիկս, հասարակական արարածներ ենք: Մենք չենք կարող միայնակ ապրել:

Ես ամենաաղքատ նախագահը չեմ: Աղքատը նա է, ով շատ բանի կարիք ունի ապրելու համար: Իմ ապրելակերպը իմ վերքերի հետևանքն է: Ես իմ պատմության որդին եմ: Ես այնպիսի տարիների միջով եմ անցել, որ երջանիկ կլինեի նույնիսկ ներքնակ ունենալ:Ես կյանքն ապրելու իմ ձևն ունեմ, որ չեմ փոխի միայն նրա համար, որ նախագահ եմ:

Ես ավելի շատ եմ վաստակում, քան դրա կարիքն ունեմ, նույնիսկ եթե դա բավարար չէ ուրիշների համար: Ինձ համար դա զոհաբերություն չէ, այլ պարտք:

Ապրել մտածելակերպիդ համապատասխան, լինել այն, ինչ կաս, ու չփորձել քո չափանիշներն ուրիշներին պարտադրել:

Ես չեմ սպասում, որ մյուսներն ապրեն այնպես, ինչպես ես: Ես ցանկանում եմ հարգել մարդկանց ազատությունը, սակայն պաշտպանում եմ իմ ազատությունը: Եվ դա գալիս է մտածածդ բարձրաձայնելու քաջությունից, նույնիսկ եթե երբեմն մյուսները չեն կիսում այդ տեսակետները:

Նշենք, որ Ուրուգվայի նախագահի կյանքը բնավ նման չէ մյուս նախագահների կյանքին: 78-ամյա Էլ Պեպեն, ինչպես նրան անվանում են տեղի բնակիչները, բարեգործական ֆոնդերին է նվիրում իր ամբողջ եկամուտը: Նա աշխարհի ամենաաղքատ ու ամենառատաձեռն նախագահն է:

Նա ամեն ամիս մոտ 13 հազար դոլոր եկամուտ ունի, բայց հրաժարվել է շքեղ առանձնատանն ապրելուց և բնակվում է գյուղական մի տնակում: Նախագահը ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում: Նա կյանքը նվիրել է իր երկրին: Քաղաքացիական շարժման ժամանակ բանտ է ընկել ու այնտեղ 14 տարի անցկացրել: Էլ Պեպեի ամենամեծ գնումը երբևէ 1987 թվականին ձեռք բերած մեքենան է, որն արժեցել է մոտ 2000 դոլար:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին