Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, 2 հոգի տեղում մահացել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Մահացածներին և վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: |
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր և վիրավորներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet