▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսափողերն են մեղավոր, որ ձեզ տանում են պատերազմի.ԱԺ նախագահը՝ պատգամավորներին

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:

«Օրենքը քննարկվել է 2 անգամ, մեկ ամիս անցել է, բարի եղեք՝ մասնակցեք: Եվ, եթե մի բանի մասին խոսում եք, պետք է մինիմալ պատկերացում ունենաք, թե ինչ մասին է»,-նկատի ունենալով Հեղինե Բիշարյանին՝ ասաց Վարդան Այվազյանը»,-շարունակելով խոսել օրենքի մասին:

Դահլիճից անընդհատ ընդդիմանում էին Հրանտ Բագրատյանը, Հեղինե Բիշարյանը, ինչի համար Գալուստ Սահակյանը հորդորեց չխանգարել՝ ասելով.

«Ես ռեժիմ կսահմանեմ, որ կարողանաք կուշտ վիճել: Մեր խոսափողերն են մեղավոր, որ ձեզ տանում են պատերազմի, դրա համար պատահական չէր, որ այդպես ստացվեց՝ հետաձգել քվեարկությունը: Պիտի հորդորեմ կրկին մի քանի քննարկումներ կազմակերպել և թող մասնակցեն շահագրգիռ կողմերը: Կռվեք առանց խոսափողերի»:

«Վստահ եմ, որ գիտեք, որ ես ամեն ինչ ճիշտ հասկացել եմ: 48 ժամում երեք օրենքի նախագիծ ունեցանք: Ուրախ կլինենք, որ մեզ հրավիրեք քննարկման, տաք ապրանքատեսակների ցուցակները, տեսնենք՝ անհատը տվյալ ապրանքը որ արտահանի, մրցունակ կլինի՞ այն շուկայում, որին հիմա ԵՏՄ շրջանակներում աշխատելու հնարավորություն ենք տվել, թե՞ այդ մարդը երբ հավաքի, տանի ապրանքը, արդեն մյուս անհատներին կոտրելու է՝ դրսում ապրանքը վաճառելու համար: Այ, սրա մասին է մեր խոսքը: Դուք էլ եք լավ հասկանում, որ մենք լավ ենք հասկանում, թե ինչ եք արել ու ինչ եք ուզում անել: Ու մեկ էլ ՝այսքան շտապ՝ 48 ժամվա ընթացքում, 3 օրենքի նախագիծ չբերեք-հրամցնեք մեկ օրենքի նախագծի շրջանակներում»,-խոսքն ուղղելով Վարդան Այվազյանին՝ ասաց Հեղինե Բիշարյանը:



 

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը:

«Օրենքը քննարկվել է 2 անգամ, մեկ ամիս անցել է,բարի եղեք՝ մասնակցեք: Եվ, եթե մի բանի մասին խոսում եք, պետք է մինիմալ պատկերացում ունենաք, թե ինչ մասին է,-նկատի ունենալով Հեղինե Բիշարյաին՝ ասաց Վարդան Այվազյանը»,-շարունակելով խոսել օրենքի մասին:
Դահլիճից անընդհատ ընդդիմանում էին Հրանտ Բագրատյանը, Հեղինե Բիշարյանը, ինչի համար Գալուստ Սահակայանը հորդրոց չխանգարել՝ ասելով.
«Ես ռեժիմ կսահմանեմ, որ կարողանաք կուշտ վիճել: Մեր խոսափողներն են մեղավոր, որ ձեզ տանում են պատերազմի, դրա համար պատահական չէր, որ այդպես ստացվեց՝ հետաձգել քվեարկությունը: Պիտի հորդորեմ կրկին մի քանի քննարկումներ կազմակերպել և թող մասնակցեն շահագրգիռ կողմերը» »
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին