«Տարածված խոսակցություններին, թե ես աղանդավոր եմ, շատ ցավոտ եմ վերաբերվում»,- «Հայացք» հաղորդաշարի ժամանակ ասել է երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը։
«Անգամ երեխաներիս կնունքի ժամանակ քահանան այդ հարցը տվեց։ Տարիներ առաջ անգրագետ ձևակերպած խոսքիցս է սկսվել այդ ամենը։ Ինձ հարցրեցին՝ «կյանքի խոսք» աղանդից ե՞ք, ես էլ ասացի՝ ոչ «կյանքի խոսք» եկեղեցուց չեմ, ես չօգտագործեցի «աղանդ» բառը, այլ ասացի «եկեղեցի», այդտեղից էլ սկսվեցին խոսակցոթյունները։ Հիմա պատասխանում եմ անկեղծորեն՝ դա սուտ է»,-ասել է նա։
Հայրենիքի և հայրենասիրության մասին խոսելիս Գարիկն ասել է․ «Երբ ասում են հայրենասեր, հասկանում են միայն սահմանին կանգնելը։ Երկիրը օրգանիզմ է, որի բոլոր օրգանները պետք է լավ գործեն, որպեսզի ամբողջ համակարգը լավ աշխատի։ Եթե ամենքս մեր փոքրիկ օրգանի մեջ լավ չաշխատենք և կենտրոնանաք մեկ օրգանի վրա՝ ընդհանուր օրգանիզմը կտուժի։ Ամենաեռանդուն տարիներս նվիրել եմ իմ ոլորտին, դրա համար կարծում եմ՝ պինդ կոշիկներով պետք է մնամ այնտեղ, որտեղ կամ, որտեղ կարողանում եմ ինչ որ բան փոխել»,-ասել է նա։