▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորովածը հում կմնա, եթե արագ անենք․ Փաշինյանը՝դատական համակարգում բարեփոխումների մասին

Ընդհանուր առմամբ շատ է խոսվում բարեփոխումների տեմպի, արագության մասին, բայց հարցը իմ օրակարգում միշտ կա, թե արդյոք արագ բարեփոխումը լավ բարեփոխում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին: Նա նշեց, որ համարում է, որ բաեփոխումները պետք է Հայաստանում ընթանան հանդարտ կերպով, որպեսզի դառնան խորքային: «Երբ մեզ մոտ հյուր է գալիս, և խնդիր կա խորոված անելու, դրա համար թեժ կրակ է արվում, բայց եթե այդ խորովածը արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, արդյունքում հյուրերը մնում են սոված: Այդ բարի մղումը, որ արագ անենք խորովածը, հյուրերը սոված են հեռանում, քանի որ ուտելու չի այդ խորովածը: Էդ նույնն էլ բարեփոխումներ են, մենք տասնյակ բարեփոխւմներ ունենք, որ երեսը վառած է, մեջը հում է, բայց մտադրությունը լավն է: Մենք այդպես չենք ուզում, մենք ուզում ենք նորմալ կրակի վրա անել նորմալ խորոված, որ ՀՀ քաղաքացին գոհ լինի, հագենա, բավարարված զգա այդ բարեփոխումների արդյունքներից: Մենք չենք ուզում Հայաստանում արագ ստեղծել թեկուզ պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան, մենք ուզում ենք անկախ դատարան ստեղծել»,-ասաց նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին