▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոպանչիների հարկ»-ի մասով անձամբ է պայմանավորվել «ռուսահայերի» հետ. «Հրապարակ»

«Oրերս մեծ աղմուկ հանած «խոպանչիների հարկում» անվանումն ստացած շահութահարկի և եկամտահարկի մասին օրինագիծը, պարզվում է՝ այնքան էլ օդից չի բերվել խորհրդարան, դրա տակ կոնկրետ պայմանավորվածություններ և կոնկրետ թվեր կան՝ ռուսաստանահայ մոտ 100 կազմակերպությունների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին, Արա Աբրահամյանին պատկանող, որոնք այստեղից շինարարական ուժ-կազմակերպություններ կտանեն Ռուսաստան՝ գրանցելով իրենց կազմակերպությունները Հայաստանում, նախ՝ որ ավելի էժան հարկեր մուծելու հնարավորություն ունենան, և ապա՝ կարողանան բարձրացնել Հովիկ Աբրահամյանի օրոք «ցածրացած» տնտեսությունը, լցնել դատարկված գանձանակը:

 

Ընդ որում, «հրահանգը» տրված է խորհրդարանի դիմացի մայթից՝ Բաղրամյան 26-ից, որն էլ «անձամբ» է պայմանավորվել թե «ռուսահայերի», թե Ռուսաստանի հետ, քանզի ԵՏՄ-ական Ռուսիայի համար դրանք «մելկի» թվեր են, իսկ Հայաստանի համար՝ էական, տեղեկացրեց մեր աղբյուրը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին