▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնձո՛ր կերեք՝ հակառակ Պուտինի. ուկրաինայի նախագահի խնձորով սկանդալային լուսանկարը

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը, որտեղ նրա ձեռքում խնձոր կա: Ընդ որում ՝ լուսանկարը տեղադրվել էր նախագահի ֆեյսբուքյան էջում: Ավելին՝ մակագրվել է հետևյալ ձևով.«Երեկ հանդիպեցի իմ բարի ընկերոջ՝ Պավել Կովալի հետ»:

Նշենք, որ Պավել Կովալը Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր է և այցելել էր Պորոշենկոյին՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելու նպատակով: Քանի որ ուկրաինացի առաջնորդը այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելել էր Լեհաստանից մրգերի և բանջարեղենի մուտքը, միացել էր Jedz Jablka NaZlosc Putinowi («Խնձո՛ր կերեք՝ հակառակ Պուտինի») ակցիային:

Նախագահի աշխատակազմի գրառումը լայն տարածում է գտել ուկրաինական, լեհական և ռուսական ցանցային լրատվամիջոցներում, սակայն որոշ ժամանակ անց այդ տեղեկությունն անհետացել է Պորոշենկոյի աշխատակազմի էջից:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին