Ուկրաինական կառավարությունը որոշել է նվազագույն աշխատավարձը սահմանել 2436 հրիվնա՝ միջին աշխատավարձի մոտ 55 տոկոսը։ Որոշման մեջ նշվում է, թե դա արվում է ստվերը կրճատելու համար։ Մի 10 տարի առաջ այս մասին գրել եմ։ Հետո այն եղել է "100 քայլի" կետերից մեկը։ Հետո իմ նախագահական ծրագրի կետերից։ Բացի այդ հանդես եմ բերել օրենսդրական նախաձեռնություն։ Վաչե Գաբրիելյանը, Տիգրան Սարգսյանը և Հակոբ Հակոբյանը ինձ "հիմնավորել" են, որ նման քայլը... կմեծացնի ստվերը։ Խերդ շատ լինի աստված։ Բան չեմ ուզում։ Էլ բեթարից մեզ ազատի...
Խերդ շատ լինի աստված, բան չեմ ուզում, էլ բեթարից մեզ ազատի. Հրանտ Բագրատյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet