ԱԺ-ում այսօր շարունակվեց ՀԱԿ կողմից ներկայացված «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:
«Այստեղ բերել եք ուլտիմատումներով մի հայտարարություն ու ասում եք՝ քննարկենք: Այդտեղ քննարկման առարկա չկա: Դուք իրավունք չունեք խոսել ժողովրդի անունից, ձեր խմբակցության անունից խոսեք: Ձեր խմբակցության ելույթներին ուշադիր հետևում եմ: Դրանք հակասական են: Դուք մի խմբակցություն չեք կարողանում ղեկավարել, ժողովուրդ ո՞նց պետք է ղեկավարեք: Խելքի աշեցեք: Մենք չենք թաքցնում, որ կան ճգնաժամային էլեմենտներ, բայց ոչ Մարքսը, ոչ Լենինը չէին ասում, որ դրանք հեղափոխությամբ են լուծվում: Իսկ դուք հեղափոխական կոչեր եք անում: Ունե՞ք ճգնաժամի հաղթահարման ծրագիր՝ բերեք քննարկենք»,-ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: