Արդեն կես տարուց ավելի է, ինչ Աշոտ Մաշուրյանն իր տան դռները բացելու համար բանալիներից չի օգտվում: Տուն մտնելու համար նրան պետք են միայն սեփական մատնահետքերը: Իսկ դռնից ներս մտնելու պես հատուկ սարքի միջոցով միանագամից վառվում են միջանցքի և հյուրասենյակի լույսերը: Աշոտի խոսքերով` իր մշակած «Խելացի տուն» ծրագրի շնորհիվ բնակարանում անելու այլևս ոչինչ չի մնում: Ծրագիրը կարողանում է նույնիսկ ձեր սիրած երաժտությունը միացնել: Նման խելացի միջավայրում ապրելու համար պետք է ձեռք բերել «Խելացի տուն» փաթեթը, որի արժեքը 30 000 դոլար է կազմում:
«Խելացի տուն». հայ երիտասարդի ծրագրի շնորհիվ բնակարանը մտածում է տիրոջ փոխարեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet