▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաղի մեջ» հրետանային միջոցների գործադրումն ակտիվանում է, ինչը չափազանց վտանգավոր է

 

Իրավիճակն այնպիսի հանգրվանի է հասել, որ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտում է ականանետային կրակով. «խաղի մեջ» հրետանային միջոցների գործադրումն ակտիվանում է, ինչը չափազանց վտանգավոր է, ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ:
Ադրբեջանում սկսել են կասկածանքով վերաբերել «Դիպուկահարների պատերազմին», իսկ ավելի կոնկրետ, դրա արդյունավետությանը (վնասներ պատճառելու առումով), ինչը սակայն դեռ չի նշանակում, որ դիպուկահարները կպասիվանան կամ «կթողնեն մարտադաշտը»:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հակառակորդը փորձելու է գործել «փոքր տրամաչափի հրետանային միջոցների գործածման տրամաբանության մեջ»՝ զուգահեռ օգտվելով դիպուկահարների ծառայություններից: Խնդիրը՝ առավելագույն վնասներ պատճառելն է:
Հասկանալի է, որ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, կձեռնարկեն համարժեք գործողություններ, որպեսզի իրադրությունն ամեն գնով պահեն վերահսկողության տակ, սակայն պետք է ֆիքսենք, որ առաջնագծում իրավիճակը մնում է ռիսկային,իսկ Ադրբեջանը դադար վերցնելու նպատակ չունի:

Իրավիճակն այնպիսի հանգրվանի է հասել, որ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտում է ականանետային կրակով. «խաղի մեջ» հրետանային միջոցների գործադրումն ակտիվանում է, ինչը չափազանց վտանգավոր է, ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ:Ադրբեջանում սկսել են կասկածանքով վերաբերել «Դիպուկահարների պատերազմին», իսկ ավելի կոնկրետ, դրա արդյունավետությանը (վնասներ պատճառելու առումով), ինչը սակայն դեռ չի նշանակում, որ դիպուկահարները կպասիվանան կամ «կթողնեն մարտադաշտը»:

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հակառակորդը փորձելու է գործել «փոքր տրամաչափի հրետանային միջոցների գործածման տրամաբանության մեջ»՝ զուգահեռ օգտվելով դիպուկահարների ծառայություններից: Խնդիրը՝ առավելագույն վնասներ պատճառելն է: Հասկանալի է, որ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, կձեռնարկեն համարժեք գործողություններ, որպեսզի իրադրությունն ամեն գնով պահեն վերահսկողության տակ, սակայն պետք է ֆիքսենք, որ առաջնագծում իրավիճակը մնում է ռիսկային,իսկ Ադրբեջանը դադար վերցնելու նպատակ չունի:

Տիգրան Աբրահամյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին