▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղատներ, քրեական ընկերներ. ինչու աշխատանքից ազատվեցին ոստիկանության պաշտոնյաները.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային ջարդ էր սկսել: Վերջինիս հրամանով պաշտոնազրկվել էին միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:

Ըստ տեղեկությունների՝ նրանց պաշտոնանկության պատճառը եղել է մոտ մեկ ամիս առաջ պատգամավորներից մեկի ծննդյան արարողությանը մասնակցելը, որին ներկա է եղել նաեւ հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թեւոսիկը` Թեւոս Սաֆարյանը: Այսինքն՝ եթե ոստիկանապետը «հաց է կիսում» քրեական հեղինակության հետ, բնական է՝ չի կարող օրենքով իրեն վերապահված պարտականությունները պատշաճ կատարել:

Ի դեպ, նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի վարչության բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ըստ մեր աղբյուրների՝ Տիտանյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է այն, որ վերջինիս տեսել են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանը` «գումար խաղալիս»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին