▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է հուլիսի 31-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպին: Շեշտելով, որ Թուրքիան մշտապես պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Դավութօղլուն ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորվելը նմանատիպ սադրանքների պատճառ է դառնում և խնդիրը պետք է վայրկյան առաջ լուծում գտնի»: Գրում է ermenihaber.am-ը:

 Ըստ թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի` Դավութօղլուն տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ  և ցավակցություն հայտնել միջադեպի ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորների ընտանքիներին:

«Զոհված մեր ադրբեջանցի եղբայրների հարազատներին, մեր պետության ու ժողովրդի անունից ցավակցում ենք: 9 զոհի վիշտը կրում ենք մեր սրտում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին