Ղարաբաղի ձերբակալված առաջնորդներին անգամ Երևանում չեն ուզում տեսնել. Պուտին
ՌԴ նախագահը Վալդայ ակումբում կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում անդրադարձել է նաև Արցախի ձերբակալված առաջնորդներին. «ԼՂ ձերբակալված առաջնորդներին, որոնք գտնվում են Բաքվում, որքան որ ես եմ հասկանում, անգամ Երևանում չեն ցանկանում տեսնել։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա նա իր կամքով հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։ Ինչքան հասկանում եմ, ձերբակալվածներին անգամ Երևանում էլ չեն ցանկանում տեսնել։ Ես խոսել եմ նախագահ Ալիևի հետ, կարծում եմ, որ նրանք մարդասիրական քայլ կանեն, հատկապես, երբ տարածքային խնդիր այլևս չկա»:
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է Դատարանին՝ Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները:
Ավելի վաղ Եվրոպական դատարան ներկայացված դիմումի վերաբերյալ Ադրբեջանը դատարանին էր ներկայացրել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին:
Հ. Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանից անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես այն փոխանցվում է վերջիններիս հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝