Էմմին ,Անդրեն, որպես ժյուրի, Զառա Արամյանն էլ հաղորդավարուհի… կատարյալ անգրագիտություն…
Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Օգտվելով առիթից, որոշեցի արտահայտել ներսումս հավաքված զայրույթը:Վերջերս սկսվեց X-ֆակտոր մրցութային հեռուստաշոուն, որը տարբեր երկրներում բավականին «հարգված» մրցույթ է: Սակայն Հայաստանը կարծես այդքան էլ լուրջ չի վերաբերում վերոհիշյալ մրցույթային շոուին, քանի որ ժյուրի է կարգել անձանց, որոնք առհասարակ կապ չունեն երգի, արվեստի հետ: «Երգչուհի» Էմմին, որի պաշտոնը ես գրեցի չակերտների մեջ, առհասարակ պետք է հեռու մնա ոչ միայն երգելուց, այլ առավել ևս ժյուրիի անդամ լինելուց: Էմմին բոլորիս հայտնի պատճառներով է, որ այսօր համարվում է երգչուհի: Վերջին թողարկումներից մեկի ժամանակ, երբ որ ինչ որ մեկը «երգում էր», Էմիին ասեց, որ նա ընդհանրապես չի կարող երգել, ինձ մոտ հարց առաջացավ. «հարգելի Էմմի, իսկ ով է Ձեզ ասել, որ դուք երգել գիտե՞ք, գոռալ , դեռ չի նշանակում երգել »:
Անդրեն, որը արդեն վաղուց կորցրել է ժողովրդի սերն ու հարգանքը, սկսել է զբաղվել մի գործով, որտեղ նա կարիք չունի ստանալու ծափահարություններ, քանզի քաջ գիտակցելով, որ բեմին կանգնած մարդուն ծափահարումեն, եթե վերջինս կատարում է այնպիսի աշխատանք, որը դիպչում է հանդիսատեսի այս կամ այն խմբի սրտին: Դու արդեն վաղուց էլ չես վայելում ժողովրդի սերը ՝ անիմաստ տեսահոլովակների և «եվրոպական» ոճիդ պատճառով:
Երբեմնի դերասանուհի Զառա Արամյանը, արդեն տևական ժամանակ վարում է «Համով զրույց» հաղորդումը: Հաղորդման ընթացքում չկա մի հարց, որը ունենա իր իմաստը: Վերջինիս հարցերի 99 տոկոսը, ունեն մոտավոր հետևյալ կառուցվածքը «Դուււււք, ունեեք, շաաաաաատ սիրուն աչքեր, ինչ մակնիշի մեքենա եք սիրում և ուտում եք արդյոք դուք թխվածք»:
Կոչ եմ հղում ՀՀ հեռուստատեսություններին , մտցրեք ցենզուրա Ձեր հեռուստատեսություններում, ընտրեք գրագետ աշխատողներ, թող երգիչը իր երգը երգի, թող հաղորդավարը հաղորդում վարելուց զատ դերասան չդառնա, թող դերասանը անիմաստ հաղորդում չվարի:
Հեղինակ`
Մարգո Բաղինյան