▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել հաղորդավար Դավիթ Սարգսյանը. ավտոմեքենայում է եղել նաև մարզական մեկնաբան Երվանդ Հակոբյանը

Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բենյամին գյուղի վարչական տարածքում, ընկել է առկա փոսերի մեջ, ինչի հետևանքով անվադողերից մեկը պայթել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանը ճանաչված հաղորդավար է: Նրա հետ ավտոմեքենայում է եղել նաև «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Երվանդ Հոկոբյանը, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր՝ հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի կամ հայտնվեր ձորում, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը, եթե ժամանակին կատարեր գոնե փոսալցման աշխատանքներ, ապա թե՛ այս վթարը, թե՛ սրանից առաջ մյուս վթարները տեղի չէին ունենա: 

Այդ մասին զրույցում ասում էին վթարի հարևանությամբ ապրող քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին