▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանի ընտրությունները՝ դաս Հայաստանի համար. Մարուքյան

Վրաստանի ընտրությունները՝ դաս Հայաստանի համար. Մարուքյան

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, որպեսզի քաղաքական էթիկա ցուցաբերի և շնորհավորի հարևան Վրաստանի իշխանությանը, մենք պիտի մեզ վրա վերցնենք մեր երկրի տիրոջ իրավունքը և Հայաստանի անունից շնորհավորենք «Վրացական երազանք» կուսակցությանը՝ հաղթանակի կապակցությամբ։

Վրաստանի համար և նաև մեզ համար սա սովորական ընտրություն չէր։ Եթե սատանա Սաակաշվիլին իշխանության գար, Վրաստանը ևս թաղվելու էր պատերազմի ու քաոսի մեջ՝ ստեղծելով հնարավորություն, որ Թուրքիան ու Ադրբեջանը լիակատար շրջափակում իրականացնեն Հայաստանի նկատմամբ։

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի փորձը կարող է լավ օրինակ լինել Հայաստանի համար՝ ապագայում, երբ երկիրը ազատենք թուրքական լծից։

Շնորհավորում եմ հարևան Վրաստանին։ Ցանկալի կլինի, յուրաքանչյուրը իր շնորհավորանքը հղի այդ երկրին՝ որպես Հայաստանի մաղթանք»։

***

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, նույնիսկ եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն, փոխանցում է РИА Новости-ն։
Ըստ ԿԸՀ-ի՝ տվյալների 99% հաշվարկից հետո, «Վրացական երազանքը» հավաքել է 54,2%, ընդդիմությունը` 37%:

«Վրաստանում գործընթացները կշարունակվեն սովորականի պես, ընդդիմությունը որևէ ռեսուրս չունի որևէ բան փոխելու համար»,- հավելել է վարչապետը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը։
Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։
Օգտվելով առիթից, Ձե՛րդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ անշեղ զարգացում և կայուն առաջընթաց»:

***

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով մտածում է, որ Վրաստանը կդառնա պրոռուսական, շատ վատ ա ճանաչում Վրաստանը ու վրացիներին։ Այլ հարց, որ ի տարբերություն հայերի, իրենք փորձում են սովորել իրենց սխալների վրա ու քաղաքականությունը չխառնել պատրանքների ու երազանքների հետ, փորձում են հասկանալ իրենց իրական կշիռը ու հնարավորությունները ու ըստ դրա էլ չդառնալ մանրադրամ...»։

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի անկայուն իրավիճակը կախված կմնա մինչև ԱՄՆ ընտրությունները։
Եվրոպայում Թրամփի կոնտրագենտը Օրբանն է, ով հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց Վրացական Երազանքին դեռևս մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարությունը։
Թրամփի հաղթանակի դեպքում ընդդիմությունը կմնա որբ, հակառակ դեպքում՝ անկայունությունը կշարունակվի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին