Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: «Գիտենք, որ Սադախլո անցակետը Մառնեուլի շրջանում է գտնվում, որը ադրբեջանաբնակ է: Ճանապարհը կառուցելու համար պետք է օտարվեն տեղի ադրբեջանցիներին պատկանող հողատարածքները: Վրաստանը տեղի բնակչությանն առաջարկել է գնել իրենցից այն հողատարածքները, որտեղով պետք է անցնի ճանապարհը՝ շուկայականից բարձր գին վճարելով: Օտարվել է 401 միավոր գույք, բայց 285 ընտանիքներից 10-ը հրաժարվել է հատուցումից ու ընդհանրապես՝ հողատարածքները վաճառելուց: Արդյունքում Վրաստանը որոշել է բռնագանձել այդ հողատարածքները՝ վճարելով այնքան, որքան կորոշի կառավարությունը: Տեղի ակտիվիստները աղմուկ են բարձրացրել: Մինչդեռ ամեն ինչ օրինական է, քանի որ Վրաստանում կա օրենք, որը կարգավորում է նման վեճերը»,- մանրամասնել է հաղորդավար Արտյոմ Երկանյանը: |
«Վրաստանի ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել ՀՀ-ի համար տրանսպորտային կարևոր նախագծի իրականացումը». Արտյոմ Երկանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet