▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացիները բարկացել են...«Ժողովուրդ»

Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այժմ Վրաստանի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ընտրացուցակով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսեց հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Հայազգի պատգամավորի խոսքերով՝ ինքը Վրաստանի խորհրդարանում ելույթ է ունեցել հայ հոգեւորականների ծեծի մասին, որը բուռն արձագանքներ է ունեցել. «Մոտ 8 վրացի պատգամավոր խոսեցին իմ ելույթից հետո եւ ասում էին, որ թույլ չեն տա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նման խնդիր լինի եւ ամեն ինչ կանեն երկու երկրների կապն ամուր պահելու համար: Նույնիսկ մի վրացի պատգամավոր  զայրացած խոսեց: Մենք առայժմ սպասում ենք, քննություն է ընթանում, տեսնենք՝ ինչ կլինի»:

Հիշեցնենք, որ նշված օրը եկեղեցու տարածքում վրացի կնոջ ավտոմեքենայի պատճառով խնդիր էր առաջացել, ինչն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Մի խումբ վրացիներ ծեծի էին ենթարկել հայ եկեղեցու քահանային, իրավական հարցերով  տնօրենին եւ եկեղեցու տնտեսվարին: 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին