Վորոնեժում դիմակավորված ու մահակներով անհայտ անձիք հարձակում են գործել հայերի վրա: Ըստ տեղի լրատվական գործակալությունների, հարձակման թիրախում եղել են կովկասցիները: Տուժածների պատմելով նրանց մոտեցել են երկու մեքենա, որոնցից իջած մարդիկ զննել են հայերի փոխադրամիջոցները: Որոշ ժամանակ անց տուժածներին են մոտեցել մահակներով զինված անձինք և սկսել են հարվածել հայերին:
Ըստ տեղաբնակների, Վորոնեժի այս հատվածում`Կոմինտերնովյան շրջանում, հաճախ են տեղի ունենում ավազակային հարձակումներ:
Ոստիկանությունում , դեպքի առիթով, նախաքննություն է սկսվել: