ТАСС-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի մեկ անգամ ևս ցավակցի գյումրեցի ընտանիքի հարազատներին, ինչպես նաև հայ ժողովրդին՝ Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Պուտինը վստահություն է հայտնել, որ գործի քննությունը կընթանա ամենասեղմ ժամկետում և բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
Ինչ վերաբերում է Ավետիսյանների միակ կենդանի մնացած անդամին, ՌԴ նախագահը Սարգսյանին վստահեցրել է, որ անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ կտրամադրվի նրան Մոսկվա տեղափոխելու համար, որպեսզի շարունակվի հետագա բուժումը: