Վլադիմիր Գասպարյանի գործով վկաներից մեկին բերման կենթարկեն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վկաներից մեկին բերման կենթարկի։
«Մեզ հայտնի դարձավ, որ վկան ոստիկանության նախկին աշխատակից Վահան Սարգսյանն է։ Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լեւոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով (2 դրվագ)) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)):
Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով»: